Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Բելառուսը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մեր նպատակն է ամրապնդել վստահության միջոցառումները Հայաստանի հետ, և հույս ունենք, որ Բելառուսը՝ որպես մեր ընկեր, փորձված դաշնակից, ակտիվ մասնակցություն կունենա, և ոչ միայն տարածքների վերականգնման հարցում», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
Վերջինս մանրամասնել է՝ «Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր և ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում դաշնակից, ինչպես նաև Ադրբեջանի մտերիմ երկիր, կարող է կարևոր դեր խաղալ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների հաստատման հարցում»։
Բելառուսի նախագահը երեկ է ժամանել Բաքու, և այսօր՝ Ալիևի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի լիակատար աջակցությունն է հայտնել վերջին պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։