Սերժ Սարգսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ

Երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։