Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի՝ դրանք հավանաբար կշարունակվեն վաղը

Որոնողական աշխատանքներ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, ապրիլ, 2021թ․

Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ դրանք կշարունակվեն վաղը:

Զինադադարի հաստատումից ի վեր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: