Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում երեկ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: