Կալիֆորնիայի տնտեսությունը ամբողջովին կվերաբացվի հունիսի 15-ին

Կալիֆորնիայի տնտեսությունն ամբողջովին կվերաբացվի հունիսի 15-ին։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը։

«Մենք կարող ենք համոզված ասել, որ հունիսի 15-ից կարող ենք աշխատել սովորական ռեժիմով՝ պայմանով, որ շարունակենք դիմակներ կրել ու զգոնություն ցուցաբերել», - ասել է նա։

ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված այս նահանգում կորոնավիրուսի դեմ ակտիվորեն վակցինացիա է իրականացվում, միջին հաշվով օրական 350 հազար մարդ մեկ չափաբաժին դեղամիջոց է ընդունում։

Համավարակի սկզբից մինչ այժ Կալիֆորնիայում արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 3 միլիոն 600 հազար դեպք։