Բուլղարիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետ Բոյկո Բորիսովի աջ կենտրոնամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը՝ քվեների մոտ 25 տոկոսով: Սա, այդուհանդերձ, 7 տոկոսով պակաս է նախորդ ընտրություններում կուսակցության ցուցանիշից:
Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը, նույն հարցումների համաձայն, ստացել է ձայների մոտ 17,5 տոկոսը: Անցյալ անգամ այս կուսակցության ստեղծած ընտրական դաշինքը գրեթե 10 տոկոսով ավելի էր ստացել:
Մնացած ձայները բաժանվել են այլ կուսակցությունների միջև, որոնց մի մասն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին:
Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ կեսը: