Մատչելիության հղումներ

Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններ են


Բուլղարիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք հաջորդում են վարչապետ Բոյկո Բորիսովի ու նրա կառավարության դեմ շուրջ մեկ տարի շարունակվող բողոքի զանգվածային ցույցերին։

Ըստ հարցումների՝ նրա գլխավորած «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (GERB) իշխող կուսակցությունը կստանա ձայների մոտավորապես 23 տոկոսը, ինչը 10 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ` 2017-ի ընտրություններում։ Փորձագետները նշում են, որ իշխող ուժը կառավարություն կազմելու համար ստիպված կլինի կոալիցիա կազմել։

61-ամյա Բոյկո Բորիսովի ու նրա գլխավորած կուսակցության վարկանիշն ընկել է կոռուպցիոն սկանդալների պատճառով, որտեղ ներգրավված են պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ։ Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Բուլղարիան վերջին տեղում է Եվրամիության անդամ երկրների շարքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG