Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ձայների 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ամենաքիչը 3․5 և ամենաշատը 6 ժամից Ազգային ժողովը կսկսի երկրորդ ընթերցմամբ քննարկումները։
Նախագծով իշխող ուժը հրաժարվում է վարկանիշային ցուցակներից և հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնում է փակ համամասնական կարգով։