Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության նախաձեռնությամբ վաղը ժամը 11-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը:
Նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ իշխող ուժը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից և հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։