Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից, նշանակվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Կառավարության այսօրվա որոշմամբ, Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մերապետի պաշտոնից։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի փետրվարից։

Երեկ Հակոբ Արշակյանը հրաժարվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։ Արշակյանը վերջին շրջանում սկանդալների կենտրոնում էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Արշակյանին այդ պաշտոնում կփոխարինի Չոբանյանը։