Մատչելիության հղումներ

Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, Հայկ Չոբանյանը` Տավուշի


Հակոբ Չոբանյան, Տիգրան Պետրոսյան
Հակոբ Չոբանյան, Տիգրան Պետրոսյան

Կառավարության այսօրվա որոշումներով, Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ։

«Նորանշանակ մարզպետներին ուզում եմ ասել, որ ըստ էության առաջնային խնդիր է մեզ համար բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետական կառավարման բոլոր մարմինները, այդ թվում՝ մարզպետարանները պետք է բացառեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս։ «Ընդհակառակը՝ պետք է պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, նաև հնարավորություններ ցույց տանք, թե ինչպիսի ներդրումներ կարելի է անել Հայաստանի Հանրապետության և հատկապես մարզերի զարգացմանը նպաստելու համար», - ասաց վարչապետը և հաջողություն մաղթեց նորանշանակ մարզպետներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG