Հայտարարվել է պատմական Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցույթը

Երևան, Կոնդ, արխիվ

Հայտարարվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը, երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ», - փոխանցում է Ավինյանը: