«Պեկինը կտրականապես դեմ է Իրանի դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցներին», - Թեհրան կատարած այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ չինական արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է, որ չնայած Թեհրանի դեմ կիրառվող ճնշումներին, Պեկինը շարունակելու է խորացնել համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
«Չինաստանը շարունակում է ընդդիմանալ Իրանի դեմ արտաքին ճնշումների սաստկացմանը։ Մենք սատարում ենք Թեհրանի ձգտումը՝ պաշտպանել պետական ինքնիշխանությունը, զարգանալ՝ հիմնվելով սեփական ընտրության վրա», - հայտարարել է Վան Ին։
Չինաստանի արտգործնախարարի խոսքով. «Ցանկացած միակողմանի պատժամիջոց հակասում է միջազգային իրավունքի նորմերին, հատկապես եթե այն հիմնված է կեղծիքի վրա»։