Մատչելիության հղումներ

Չինաստանն ու Իրանը ստորագրեցին 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը


Չինաստանի արտգործնախարար Վան Ին և նրա իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր Թեհրանում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որի առանցքային դրույթներից մեկը Չինաստանի կողմից իրանական տնտեսությունում խոշորածավալ ներդրումների իրականացումն է։

«Խոսքը նախևառաջ էներգետիկ սեկտորի և նոր ենթակառույցների ստեղծման մասին է», - հաղորդում են իրանական աղբյուրները՝ ստորագրված փաստաթուղթը անվանելով «25-ամյա ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր»։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեյի խոսքով` «պայմանագրում առկա են քաղաքական, ռազմավարական և տնտեսական բաղադրիչներ»։

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ պայմանագրով նախատեսվում է նաև խորացնել երկկողմ չին-իրանական համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում։

Պեկինի և Թեհրանի միջև «Ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման առաջարկն առաջին անգամ բարձրաձայնել էր Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը՝ 2016-ի հունվարին Իրան կատարած այցի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG