Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 777-ով, բուժվածներինը՝ 603-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք

Հայաստանում երեկ կատարվել է 4 հազար 927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` առողջացածների թիվն ավելացել է 603-ով, գրանցվել է14 մահվան դեպք:

Երեկ` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 հազար 317 դեպք, որոնցից 171 հազար 506-ն` առողջացած, 3 հազար 464-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 հազար 466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838 հազար 839 թեստավորում: