Մակրոնի համոզմամբ, պատվաստանյութի դեֆիցիտը Եվրոպայում կհաղթահարվի առաջիկա ամիսներին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, ԵՄ երկրներում Covid 19-ի դեմ պատվաստանյութի պակասորդը կհաղթահարվի արդեն առաջիկա ամիսներին։

Դրան, ըստ Մակրոնի, հնարավոր կլինի հասնել Եվրահանձնաժողովի կայացրած վերջին որոշումների շնորհիվ, որոնց համաձայն ԵՄ սահմաններից դուրս պատվաստանյութի արտահանումների խիստ վերահսկողություն կսահմանվի։

«Այս քայլերի շնորհիվ բազմաթիվ եվրոպացիներ առաջիկա օրերին և շաբաթներին հնարավորություն կստանան օգտվել պատվաստանյութի խոստացված չափաբաժիններից։ Կարծում եմ, որ դա նախևառաջ AstraZeneca պատվաստանյութը կլինի։ Դա թույլ կտա մեզ կատարել նախկինում տված խոստումները, ինչի շնորհիվ իմ երկրում՝ Ֆրանսիայում, մինչև ամռան ավարտը ցանկացած չափահաս անձ, ցանկության դեպքում, պատվաստվելու հնարավորություն կստանա», - հայտարարում էր Մակրոնը։