«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցելու է ընտրություններին` ցանկացած ընտրակարգով և պատրաստվում է հաղթել, այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նա ընդգծեց՝ կարևորում են, որ ընտրությունները չհետաձգնվեն։
«Եթե կհիշենք, մենք ենք առաջ բերել օր առաջ ընտրութունների գնալու օրակարգը և կարևոր է դրանք չհետաձգելը։ Կարևոր է դրանց լեգիտիմությունը, կարևոր է, որ դրանով թոթափվի էն լարվածությունը, որն այսօր կա։ Դրա համար ենք մենք նաև պնդում, որ խաղի կանոններն այսօր փոխել պետք չէ, բայց, եթե այդպես լինի, միևնույն է «Լուսավոր Հայաստան»-ը մասնակցելու է ընտրություններին և հաղթելու ենք։ Մենք արդարության կողմից ենք խոսում, մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում», - ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իշխող ուժը որոշել է ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։ ԼՀԿ-ն հայտարարել է, որ դեմ է խորհրդարանական ընտրություններից առաջ խաղի կանոնների փոփոխությանը։