Տիխանովսկայան կոչ է արել բողոքի նոր ալիք բարձրացնել Լուկաշենկոյի դեմ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել մարտի 25-ին բողոքի նոր ալիք սկսել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:

Նա հորդորել է օգտագործել “Дзень Волі’’ (Ազատության օր) ամենամյա տոնակատարությունը՝ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ավտորիտար առաջնորդի դեմ փողոցային ցույցեր սկսելու և Բելառուսի քաղաքական ճգնաժամի դեմ իրենց միասնությունն ի ցույց դնելու համար։

Մարտի 25-ին Բելառուսի Ժողովրդական Հանրապետության 103-րդ տարեդարձն է, որը մեկ տարուց պակաս գոյատևեց։ Բելառուսում այս օրը նշվում է 1989 թվականից ի վեր: