Ըստ Էրդողանի՝ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը 2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացման համար

Թուրքիայի առաջիկա տարիների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Ադրբեջանին աջակցությունը ղարաբաղյան հակամարտությունում։

«Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացման համար։ Այդ գործընթացը էլ ավելի կամրապնդի Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը»,- ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

44-օրյա ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիան որոշիչ դերակատարություն է ունցել Ադրբեջանի հաղթանակի հարցում։

Թուրքիայի իշխանությունները բացի ռազմական աջակցությունից, Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունների, միջազգային լրատվամիջոցների պնդմամբ, նաև սիրիացի վարձկաններ են ուղարկել Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Պատերազմից հետո էլ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ Աղդամում դիտորդական առաքելություն է իրականացնում: