Մատչելիության հղումներ

ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, նշում է Փաշինյանի խոսնակը


Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա, հայտարարում է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:

Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը: Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան», - գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեկ ստորագրած հայտարարությունը:

XS
SM
MD
LG