Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Այն ընդունվեց ձայների 76 կողմ, 40 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո զրպարտության փոխհատուցման չափ կսահմանվի նվազագույն աշխատավարձից մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։
Առաջին ընթերեցման ժամանակ ավելի բարձր փոխատուցման չափեր էր սահմանվել. առաջարկվում է վիրավորանքի ահամար 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար` 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն դրամ փոխհատուցում։
Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին, կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ երկրներին։