Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել, տեղեկացնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը։
Այսպիսով, ըստ հիմնադրամի, ընդհանուր հատուցումների թիվը 2 հազար 17-ն է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: