Արցախում մարտի 23-ին կատարվել է 118 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Արցախում մարտի 23-ին կատարվել է 118 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 450 դեպք: Կատարվել է 21 հազար 635 թեստավորում: