Մատչելիության հղումներ

Արցախում մարտի 22-ին կատարվել է 70 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք


Արցախում մարտի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 443 դեպք: Կատարվել է 21 հազար 517 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG