Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի՝ անբավարար տեսանելիության պատճառով

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ) հայտնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի անբավարար տեսանելիության պատճառով:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն: