Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերել են ևս մեկ աճյուն, տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:
Նախնական տվյալներով` վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1503 աճյուն: