«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում է բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակելու մասին

«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է բողոքի, անհնազանդության ակցիաները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ նշելով՝ ունեն բոլոր բավարար հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ։

«Հնարավոր է մարտավարության տարբեր փոփոխություն, բայց խոսել էս պահին ընտրության մասին, որը, ըստ էության, գոյություն չունի և կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգի մեջ», - ասաց Սաղաթելյանը՝ մանրամասնելով․ - «Նախ ընտրությունների մասին հայտարարությունը դա շարժման, մեր հայրենակիցների այս ընթացքում իրականացրած աշխատանքի և ճնշման արդյունք է։ Այս իմաստով սա ձեռքբերում է, որովհետև ցանկացած իշխանության վիճակը, եթե լավ է և ունի լեգիտիմություն, ինքը չի գնա ընտրության, այսինքն՝ սա ձեռքբերում է այս իմաստով, բայց բավարար պայման չէ՝ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Իսկ ինչո՞ւ ենք հայտարարում, որ վտանգ կա, որ չանի, մենք ունենք այդ փորձառությունը՝ ես որևէ հիմք չունեմ հավատալու Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության»։

Եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններն, ապա, ըստ Սաղաթելյանի, դրանք կարող են դառնալ, ոչ թե ճգնաժամից դուրս գալու ելք, այլ նոր ճգնաժամի սկիզբ։

Տես նաև այստեղ