Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն (ՆԳՆ ԱԻՊԾ) իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:

Պատճառների մասին ԱԻՊԾ-ն չի նշում՝ տեղեկացնելով, որ որոնողական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն վաղը:

Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: