Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) փրկարարական ջոկատներն երեկ որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի ադրբեջանական վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:
Ըստ ԱԻՊԾ-ի, որոնումները կշարունակվեն այսօր Հադրութի շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն: