Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքները վերսկսվել են Մարտունու և Ֆիզուլիի շրջաններում


Արցախի ներքին գերծերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Նշենք, որ վերջին օրերին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։

Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն:

XS
SM
MD
LG