Մխիթարյանը վնասվածքի պատճառով «չի կարողանա օգնել» Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումներում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը։

Ֆեդերացիան նշում է, որ պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Մխիթարյանի հետազոտության արդյունքները:

«Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը, նախնական տվյալներով, բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում», - ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում: