Գարեգին Երկրորդը Դադիվանքում նոր նշանակումներ է արել

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ․ հոգեշնորհ Տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հոգեշնորհ Տեր Ներսես աբեղա Հարությունյանն, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։

Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով Հայաստանի Զինված ուժերի Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։