Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցային գործընթաց են նախաձեռնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Դոհայում ռուսաստանցի և կատարցի պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո։
Չավուշօղլուն, Սերգեյ Լավրովը և Մուհամեդ բեն Աբդել Ռահմոն Ալ Թանին համակարծիք են՝ Սիրիայի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և նրանք մտադիր են նպաստել այդ երկրում քաղաքական գործընթացների առաջ մղմանը՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցությամբ, ասվում է եռակողմ հայտարարությունում։
10 տարի շարունակվող սիրիական պատերազմում, որի հետևանքով սպանվել է շուրջ 400 հազար մարդ, տեղահանվել՝ ավելի քան 12 միլիոնը, Թուրքիան, Ռուսաստանը և Կատարն աջակցում են հակամարտության տարբեր կողմերի․ Անկարան ու Դոհան ՝ ապստամբներին, որոնք փորձում են տապալել Բաշար Ասադի իշխանությունը, Մոսկվան՝ սիրիական կառավարությանը։