Մատչելիության հղումներ

«Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, փորձում ենք Կենտրոնական Ասիայի երկրներին ներգրավել մեր նախագծերում», - ասում է Չավուշօղլուն


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, փորձում ենք Կենտրոնական Ասիայի երկրներին ներգրավել մեր նախագծերում, որոնք իրականացնում ենք», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումին։

Չավուշօղլուի խոսքերով՝ հենց այդ հարցերն է քննարկել Ուզբեկստան, Թուրքմենստան և Ղրղըզստան կատարած իր այցերի ընթացքում։

«Զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը որդեգրած Անկարան, որը, սակայն, առճակատման մեջ է գրեթե բոլոր սահմանակից (և ոչ միայն) երկրների հետ՝ Կիպրոսից, Հունաստանից մինչև Հայաստան, ըստ թուրքական դիվանագիտության ղեկավարի, «աշխատում է տարածաշրջանին սպառնացող ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ՝ ներառյալ Կովկասը»։

«Երկրի արտաքին քաղաքականությունն ազգային արժեքների հայելին է», - շեշտել է Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովում, Հարավային Կովկասում ռազմական ներկայություն ունեցող Թուրքիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG