Սեյրան Օհանյանը վատառողջ է և տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, հայտնում է փաստաբանը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արխիվ

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իր վստահորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վատառողջ է և տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Մեղադրյալի բացակայության պայմաններում դատական նիստ տեղի չունեցավ։

Նախորդ շաբաթ նույնպես նիստը հետաձգվել էր։