ԵԱՏՄ-ն ու Իրանը շուտով ազատ առևտրի գոտու հարցով բանակցություններ կսկսեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երևանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շուտով կսկսեն բանակցությունները ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ, հայտարարել է իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ռասուլ Մոհաջերը։

Դիվանագետի հավաստմամբ՝ մինչ այդ կնքված ժամանակավոր համաձայնագրով արդեն իսկ հաջողվել է ավելացնել առևտրաշրջանառությունը Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամների միջև, որոնցից մեկն էլ Հայաստանն է։

2019-ին Իրանի նախագահն այցելել էր Երևան՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի էներգահամակարգերի միջև։