Հեռախոսազրույց է կայացել Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև։
Ըստ ռուսական կողմի՝ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում և ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ փոխանցում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակին։
Նախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև երկու օր առաջ՝ Հայաստանում սրված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին։