Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը


Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների։

Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG