Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Ըստ նախագահի գրասենյակի՝ հանդիպման նպատակն է թուլացնել լարվածությունը երկրում և ուղիներ գտնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահը նախատեսում է հանդիպել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։