Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 միլիոն 300 հազարը: COVID-19 հիվանդությունից մահացել է շուրջ 505 հազար մարդ: Այդ տվյալները հրապարակել է Johns Hopkins համալսարանը:
Նախագահ Ջո Բայդենը երեկ արձակել է հրամանագիր համավարակի կապակցությամբ նախորդ վարչակազմի սահմանած արտակարգ դրությունը երկարաձգելու մասին:
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ուժի մեջ մտած արտակարգ դրության ժամկետը պետք է սպառվեր այս տարվա մարտի 13-ին:
Այժմ Միացյալ Նահանգներում զանգվածային պատվաստումների գործընթաց է, սակայն վակցինան երկրի որոշ շրջաններում դեռևս անհասանելի է բնակչության որոշ շերտերի, հատկապես սոցիալական դժվարություններ ունեցող սևմամորթ և լատինական ծագումով մարդկանց համար: