Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մեկ րոպե լռությամբ հարգել է COVID-19-ից մահացած կես միլիոն ամերիկացիների հիշատակը և կոչ արել քաղաքացիներին մի կողմ դնել տարաձայնություններն ու միասին պայքարել համաճարակի դեմ:
ԱՄՆ նախագահը հորդորել է պահպանել զգոնությունը և դիմակներ կրել:
ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է մոտ 29 միլիոն մարդ, հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 513 հազարին։ Երկու ցուցանիշներով էլ Միացյալ Նահանգները աշխարհում առաջինն է։