Կրեմլում տագնապով են հետևում հայաստանյան զարգացումներին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլում տագնապով են հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, սակայն դա համարում են երկրի բացառապես ներքին գործը։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ հարցով Մոսկվայի և Երևանի միջև շփումներ դեռևս չեն եղել, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է օպերատիվ կազմակերպել, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակը։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։