Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրապարակում ելույթ կունենա ժամը 16։00-ին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին։

Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը կոչ է արել մինչ այդ հավաքվել հրապարակում:

«Ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը», գրել է Փաշինյանը։

Նշենք, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG