Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվա բողոքի ակցիաները սկսել է Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։
Ցուցարարները նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկաններն այստեղ մեծ պատ են կազմել և թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ շենքին։ Կան բերման ենթարկվածներ։
Շարժման անդամները երեկվա հանրահավաքի ընթացքում հայտարարեցին, որ այսօրվա ակցիաները սկսելուն են կառավարության 3-րդ մասնաշենքը շրջափակելով, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն այնտեղ։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից շարժումը վերսկսեց բողոքի ակցիաները։ Շարժման անդամներն ասացին, որ այսուհետ ամենօրյա ռեժիմով են իրականացվելու բողոքի, անհնազանդության ակցիաները՝ հայտարարելով իրենց պայքարի նոր սկիզբ: