Մյանմայում այսօր հայտարարվել է համընդհանուր գործադուլ, հանրությունը ցույցերով և երթերով բողոք է հայտնում զինվորականների կազմակերպած փետրվարի 1-ի պետական հեղաշրջման դեմ:
Բախումներում սպանվել է առնվազն երկու ցուցարար, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հարյուրավոր մարդիկ ձերբակալված են, ոստիկանությունը և բանակը ցույցերը ցրելու ընթացքում կիրառում է նաև մարտական փամփուշտներ:
Բանակը զավթել է իշխանությունը, պնդելով, որ քաղաքացիական ղեկավարությունը չի կարողացել կարգուկանոն ապահովել և արդար ընտրություններ անցկացնել:
Բանակը մեկ տարով արտակարգ դրություն է հայտարարել Մյանմայում: Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և պահանջել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: