Իսրայելի առողջապահության նախարարությունը պնդում է, որ Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության պատվաստանյութը գրեթե 99 տոկոսով կանխում է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը և մահը:
Նախարարության մասնագետներն ասել են, որ այդ եզրակացությանն են հանգել լայնածավալ հետազոտությունների արդյունքում:
Իսրայելը բնակչության պատվաստման հարցում աշխարհում առաջին տեղում է: 9 միլիոն բնակիչների գրեթե կեսն արդեն ստացել է Pfizer/BioNTech-ի վակցինան, իսկ մոտ 2 միլիոն 900 հազարը ստացել է նաև երկրորդ դեղաչափը:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, այդ պատվաստանյութը 98,9 տոկոսով կանխում է մահը կորոնավիրուսից և 99,2 տոկոսով կանխում է հիվանդության ծանր ընթացքը:
Իսրայելը մտադիր է մինչև մարտի վերջ պատվաստել 16 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին: