Ռուսաստանի պատկան ատյաններն այսօր հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի կիրառմանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:
КовиВак անվամբ վակցինան ստեղծել է վարակաբան Միխայիլ Չումակովի անվան գիտական կենտրոնը:
«Այս վակցինան պարունակում է կորոնավիրուսի ոչնչացված մասնիկներ, որոնք օրգանիզմին թույլ են տալիս հակամարմիններ արտադրել»,- հայտնել է կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Չերնովը:
Նրա փոխանցմամբ, կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է КовиВак-ը երկու անգամ ներարկել մարդուն:
Ռուսաստանում մինչ այդ արտոնվել է Спутник V և ЭпивакКорона պատվաստանյութերի արտադրությունը և կիրառումը:
Ի տարբերություն մնացած պատվաստանյութերի` КовиВак-ը կարելի է պահել և փոխադրել ոչ թե հատուկ սառցարանում, այլ սովորական սառնարանում: