Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1-ով

Արցախում երեկ կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարի կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 հազար 928 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 384 դեպք: Կատարվել է 20 հազար 376 թեստավորում: