Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 223-ով, բուժվածներինը՝ 113-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 3 հազար 509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 113-ով, գրանցվել է 1 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 հազար 234 դեպք, որոնցից 161 հազար 903-ը` առողջացած, 3 հազար159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700 հազար 797 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 799 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG