Էրդողանը հայտարարում է, որ ռուս և թուրք փորձագետները «կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղում ճանապարհների վերականգնմանը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ռուսաստանցի և թուրք մասնագետներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների վերականգնման աշխատանքներում։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներն ավելի արդյունավետ դարձնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։